Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պրիգոժինը վատ օրինակ ծառայեց աշխարհին

Պրիգոժինը վատ օրինակ ծառայեց աշխարհին
27.06.2023 | 09:50

Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության խռովությունը շատ հետևանքներ կունենա:

Այսօր Ռուսաստանում և արտասահմանում կարծում են, որ խռովությունը բացահայտեց Պուտինի անձնական իշխանության և ընդհանրապես ՌԴ իրավապահ համակարգի թուլությունը: Ընդունենք մի պահ, որ ճշմարտության նշույլ այդ կարծիքի մեջ կա, թեպետ ես դա չեմ կիսում: Հիմա հարց. հնարավո՞ր է արդյոք «Վագների» արարքի կրկնությունն այլ երկրներում:

Միանշանակ:

Օրինակ, ի՞նչ կխանգարի ամերիկյան «Մոցարտ» ռազմական ընկերությանը նույն բանն անել Վաշինգտոնում՝ հիմնավորելով խռովությունը նրանով, որ Բայդենը հոգեկան հիվանդ է, երկիրը կործանման է տանում, Բլինքենը միջակություն, Օստինը՝ նեգր և այլն, և այլն:

Հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգներում նման բանի դեմն առնելն անհամեմատ բարդ կլինի. այդ երկրում չկան ռազմական օկրուգներ, ողջ բանակը կենտրոնացած է մի քանի բազաներում, իսկ օկրուգների, զորամասերի առկայությունը անհրաժեշտ է ապստամբությունների ճնշման համար:

Ասենք, Ռոստովից Մոսկվա ճանապարհին հարյուրավոր զորամասեր կային, որոնք ամեն րոպե կարող էին կանխել «Վագների» առաջխաղացումը դեպի Մոսկվա, այլ հարց, թե ինչու դա չարեցին, խոսում եմ ընդամենը հնարավորության մասին: Հավանաբար, որոշեցին խուսափել ուղիղ ռազմական բախումից, կանխել անիմաստ կորուստները երկու կողմից՝ նախընտրելով հարցը լուծել քաղաքական պայմանավորվածությամբ:

Այսինքն, ցանկացած մեծ տերությունում, որտեղ գործում են մասնավոր ռազմական ընկերություններ, ընդ որում՝ ոչ լիակատար իրավական դաշտում, խռովությունները լրիվ հնարավոր են:

Ժամանակը կգա, մենք կտեսնենք «Մոցարտի» բունտը Ամերիկայում և կհիշենք Պրիգոժինին:

Մի երկրում, որտեղ BLM շարժումն ու գաղափարախոսությունը դարձել են անձեռնմխելի և սրբազան, ընդ որում, իրավական դաշտի հետ կապ չունեցող, ամեն ֆոկուս հնարավոր է: Մանավանդ, որ օբյեկտիվ նախապայմաններ կան, և դրանք շատ են:

Թե՛ Բայդենի առողջականը, թե՛ ամերիկյան ձախողումները ՈՒկրաինայում, թե՛ Եվրոպայում հասունացող հակամերիկյան շարժումը, որը շատ շուտով իրեն լիովին կդրսևորի, հիանալի պատճառներ ու հիմքեր են խռովության:

Իսկ նախադեպը կա, և բոլորը հասկանում են, որ «Մոցարտի» համար Սպիտակ տան և Կոնգրեսի գրավումը բոլոր կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով ընդամենը խաղուպար է:

Ինչևէ, Պրիգոժինը վատ օրինակ ծառայեց աշխարհին: Ռուսաստանին մեծ վնաս չտվեց, բայց նրա վնասը իրենց կաշվի վրա կզգան մյուս խոշոր տերություններում:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը, հետաքրքիր է լինելու:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4225

Մեկնաբանություններ